Հայաստանը 50 հազար եվրո կտրամադրի Սլովենիային` բնական աղետի հետևանքների դեմ պայքարելու համար

Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի կառավարությունը հաստատել է Սլովենիայի նորագույն պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համար 50 հազար եվրոյի հատկացումը», – գրել է Բադալյանը:

Նրա խոսքով՝ որոշումը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բլեդյան համաժողով և սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի հետ հանդիպումներին, որի ընթացքում ՀՀ-ն Սլովենիային օգնելու պատրաստակամություն է հայտնել: