Զանգվածային մոբիլիզացիայի պայմաններում իսրայելական բանակը ևս ռազմական հանդերձանքի կարիք ունի

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը գրել է․

«Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման կողմից Իսրայելի դեմ

նախաձեռնված հարձակումից հետո Իսրայելի ԶՈՒ-ն արդեն իսկ մոբիլիզացրել է շուրջ 360.000 պահեստազորայինների։

Ըստ այդմ, համաձայն իսրայելական կանոնավոր բանակի վերաբերյալ հրապարակային տեղեկատվության, առ այն, որ դրա թիվը կազմում է 152 000, ստացվում է, որ Պաշտպանության բանակի անձնակազմի թիվն այս պահին գերազանցում է կես միլիոնը։

Մինչդեռ, ինչն է հետաքրքիր, իսրայելական ԶԼՄ-ներում բազմաթիվ տեղեկություններ են հրապարակվում ԶՈՒ-ում զինծառայողների համար ծայրաստիճան անհրաժեշտ պաշտպանական բնույթի հանդերձանքի, սպառազինության առանձին տեսակների ոչ բավարար քանակության մասին։ Ուշագրավ է, որ արտերկրից զգալի ծավալով վերոնշալ բնույթի աջակցություն է ուղարկվում Իսրայել՝ տարածաշրջանի ամենամարտունակ և հագեցած բանակի համբավն ունեցող ԶՈՒ-ին աջակցելու նպատակով։

Մասնավորապես, հրապարակումներից մեկի համաձայն՝ Իսրայել ժամանած ռազմական բնույթի առաքումներում ներառված են 50 հազար կերամիկական ժիլետներ, 20 հազար սաղավարտ/կասկա, տասնյակ հազարավոր ակնոցներ, կոշիկներ և այլն»։