Ջորջ Սորոսը փակում է իր 25 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամներն ամբողջ աշխարհում. Bloomberg

Ջորջ Սորոսի հիմնադրած 25 միլիարդ դոլար արժողությամբ հիմնադրամների միջազգային ցանցը փակում է իր գրասենյակներն ամբողջ աշխարհում, քանի որ պատրաստվում է կրճատել իր աշխատակազմի ավելի քան 40 տոկոսը, գրում է Bloomberg

Գործակալության տվյալներով, Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի Աֆրիկայի գրասենյակի աշխատակիցներն անցած շաբաթ նամակներ են ստացել՝ մանրամասնելով գործընթացի հաջորդ քայլերը, որը ներառում է կես տասնյակ գրասենյակների փակումը Աֆրիկայում, ի լրումն  Բալթիմորի և Բարսելոնայի։

Բարեգործական կազմակերպությունը տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլարի դրամաշնորհներ է տրամադրում, այդ թվում՝ ավելի քան 100 միլիոն դոլար Աֆրիկայում: