Թուրքիան և «Գազպրոմը» պայմանավորվել են ճանապարհային քարտեզ կազմել գազային հաբի վերաբերյալ

Թուրքիան և «Գազպրոմը» պայմանավորվել են առաջիկայում գազային հաբի վերաբերյալ ճանապարհային քարտեզ կազմել և սկսել նախագծի իրականացման աշխատանքը, տեղեկացրել է երկրի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր բանակցությունների ընթացքում մենք որոշել ենք ճանապարհային քարտեզ կազմել, իսկ հետո համատեղ աշխատանքներ սկսել՝ կապված բնական գազի կենտրոնի իրականացման հետ։ Մենք պայմանավորվել ենք այս հարցի շուրջ»,- նախարարի խոսքերը մեջբերել է Takvim թերթը։