Արցախից բռնի տեղահանված 12 169 երեխա ընդգրկված է Հայաստանի կրթական հաստատություններում

Այսօրվա դրությամբ արդեն Արցախից բռնի տեղահանված 12 169 երեխա ընդգրկված է Հայաստանի կրթական հաստատություններում, այս մասին տեղեկացրեց վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հայաստանի տարբեր բուժհաստատություններում շարունակում են բուժումը արցախցի 234 տուժած, նրանցից 76-ի վիճակը ծանր է, 11-ինը՝ ծայրահեղ ծանր։