«Արցախ կարպետ»-ը վաճառում է Ստեփանակերտի գորգագործարանից փրկված վերջին գորգը

«Արցախ կարպետ»-ը վաճառքի է հանել Ստեփանակերտի գորգագործարանից փրկված վերջին գորգը՝ տեղահանվածներին օգնելու համար։

«Վաճառվում է Արցախյան ավանդական ձեռագործ գորգ՝ «Թագ գորգ»` Արցախից տեղահանված շուրջ 30 ընտանիքների օգնություն տրամադրելու նպատակով։

Այս գորգը Artsakhcarpet ընկերության գորգն է։ Մի քանի օր առաջ Ստեփանակերտից իր ընտանիքի հետ Երևան տեղահանված երիտասարդն իր նախաձեռնությամբ «Արցախ կարպետ» ընկերության Ստեփանակերտի գորգագործարանից փրկել է այս գորգը և հասցրել Երևան։ Այն այսօր բերել է ընկերության Երևանի խանութ։

«Արցախ կարպետ» ընկերությունը խորհրդանշական գնով գնել է այն և այժմ ցանկանում ենք վաճառել,  հասույթը տրամադրել տեղահանված ընտանիքների առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար։

Վաճառքի նախնական գինը 1,000 000 դրամ է։

Գորգը կարող եք ձեռք բերել ընկերության խանութ֊ սրահից`  Ք. Երևան, Տաշիր առևտրի կենտրոն, 4-րդ հարկ, հեռ. +374 44 96 00 90, 098207585։

Հ. գ. Անհրաժեշտության դեպքում գնորդին կտրամադրվի այն ընտանիքների ցանկն ու տվյալները, որոնց կուղղվի տվյալ աջակցությունը»,- նշում են «Արցախ կարպետ» ընկերությունից։