Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում 9-րդ տեղում է

Համաձայն World Population Review 2023 հարթակի վարկանշային աղյուսակի՝ Հայաստանը հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկրների շարքում զբաղեցրել է 9-րդ տեղը աշխարհում։

Հայաստանն այս ցուցանիշով առաջ է անցել տարածաշրջանի բոլոր երկրներից։ Վրաստանը 10-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 33-րդ, Թուրքիան՝ 48-րդ, Ռուսաստանը՝ 50-րդ, Իրանը՝ 87-րդ։

Աշխարհում հանցավորության ամենացածր մակարդակ ունեցող երկիրը Քաթարն է, իսկ ամենաբարձրը՝ Վենեսուելան։