Երասխում մի խումբ մարդիկ վնասել են ՀՀ և ՌԴ դրոշներն ու զինանշանները, ապա դիմել փախուստի

Հոկտեմբերի 8-ին ժամը 01.00-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 7-ին ժամը 22.55-ի սահմաններում 6 քաղաքացի դանակով վնասել են Երասխ գյուղի կենտրոնական հատվածում գտնվող ՀՀ և ՌԴ պետական դրոշները, զինանշանները ու կարմիր գույնի ավտոմեքենայով փախել են դեպի Երևան. այս մասին տեղեկացրել է ՆԳՆ ոստիկանությունը։

Նյութական վնասի չափը պարզվում է:

Դեպքի փաստով Ոստիկանության Արարատի բաժնում կազմված փաստաթղթերը փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին: