Այսպիսի տեսք է ունենալու Կապանում Իրանի հյուպատոսությունը

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Իմ տեղեկություններով, ահա այսպիսի տեսք է շուտով ունենալու Սյունիքում՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը։

Հայկական ու իրանական ճարտարապետության տարրերով այս շենքի նոր դիզայնի հեղինակը Սպահանի (Նոր Ջուղա) հայ ճարտարապետ Մեղեդի Խոդաբախշյանն է։

Լուսանկարները հրապարակվում են առաջին անգամ։

2022 թվականին հոկտեմբերի 21-ին Սյունիքում՝ Կապանում բացվեց Իրանի հյուպատոսությունը, իսկ հյուպատոս նշանակվեց Եմենում ծառայած դիվանագետ Մորթեզ Աբեդին Վարամին։

Այս գործողությունները պատահական չէին. Իրանը այս քայլերով ևս փորձում է ցույց տալ հայկական Սյունիքի կարևորությունը իր անվտանգության համար»։