ՀԱՄԱՍ-ը կատարել է Իսրայելում իր գործողության նպատակները և պատրաստ է երկխոսության. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ

ՀԱՄԱՍ-ը կատարել է Իսրայելում իր գործողության նպատակները և պատրաստ է երկխոսության: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ,  «Al-Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է շարժման քաղբյուրոյի անդամ Մուսա Աբու Մարզուկը:

«Մենք հասել ենք մեր նպատակներին… Մենք բաց ենք ցանկացած քննարկման և քաղաքական երկխոսության համար»,- ասել է նա՝ հավելելով, որ շարժումը «փակ չէ բանակցությունների համար»։

Մուսա Աբու Մարզուկը նաև հայտնել է, որ երկքաղաքացիություն ունեցող տասնյակ իսրայելցիներ, այդ թվում՝ ՌԴ-ի և Չինաստանի, պատանդ են պահվում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ:

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ շարժումը կապեր է պահպանում Մոսկվայի հետ իսրայելցի գերիների հարցով, որոնք Ռուսաստանի երկրորդ քաղաքացիություն ունեն: