ԿԽՄԿ-ը շարունակում է ԼՂ-ում մնացած մարդկանց որոնումները

Մեր թիմերը շարունակում են Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամություն ունեցողների։

«Անցած օրերին մեր այցելությունների ընթացքում բաժանեցինք սննդի և հիգիենայի փաթեթներ։ Մեզ հաջողվեց նաև վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ», – գրված է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի X-ի էջում։