ՔՊ-ական պատգամավորները Կոպենհագենում մասնակցում են ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և պաշտպանության և անվտանգության հարցերի  հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի հետ մասնակցում ենք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 69-րդ տարեկան նստաշրջանին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը։

«Գործընկերներիս՝ Անդրանիկ Քոչարյանի և Վահագն Ալեքսանյանի հետ մասնակցում ենք ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովի 69-րդ տարեկան նստաշրջանին»,- գրել է Ջուլհակյանը: