Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտ երկու տղամարդ 38-ամյա կնոջ են առևանգել

Հոկտեմբերի 6-ին, ժամը 17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կետրոն զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Էջմիածնի «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտ երկու տղամարդ մի կնոջ հրել նստեցրել են սև գույնի անհայտ համարանիշի «Օպել» մակնիշի մեքենան ու տարել Գայ գյուղի ուղղությամբ: Հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հիշյալ տղամարդիկ երևանցի են, երկուսն էլ 58 տարեկան, իսկ կինը՝ Գայ գյուղի բնակիչ, 38 տարեկան։

Ահազանգից մոտ 20 րոպե հետո Էջմիածին-Մարգարա ճանապարհին տղամարդիկ հայտնաբերվել են, ձերբակալվել և իրենց վարած «Օպելով» հանդերձ տեղափոխվել Վաղարշապատի քննչական բաժին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդիկ ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են։