«Էրեբունի» ԲԿ-ն միացել է Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի մեկամսյակին

«Էրեբունի» բժշկական կենտրոնը ևս միացել է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի մեկամսյակին: Այս մասին բժշկական կենտրոնը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

Հոկտեմբերին կրծքագեղձի սոնոգրաֆիկ եւ մամոգրաֆիկ հետազոտությունները միասին նախկին 20.000 դրամի փոխարեն կիրականացվեն 15.000 դրամով:

Հերթագրվելու համար զանգահարել +374 91 99 46 02 հեռախոսահամարով:

Նշենք, որ հոկտեմբեր ամիսը նշվում է որպես Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։