Թեհրանն ու Բաքուն երկրորդ անգամ Աղբանդի կամուրջի հիմնարկեքի արարողություն են անցկացնում

Այսօր Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարի ու Ադրբեջանի փոխվարչապետի մասնակցությամբ արդեն երկրորդ անգամ Աղբանդի կամուրջի հիմնարկեքի արարողություն են անցկացրել:  Այս մասին գրում է  «Իրանն այսօր» թելեգրամյան ալիքը։

«Նման արարողություն անցկացրել էին նաև նախորդ տարվա սեպտեմբերին:

Դեռ այն ժամանակ հայտարարել էին, որ կամուրջը կկառուցեն 18 ամսում, բայց փաստացի այս մեկ տարվա ընթացքում որևէ առաջընթաց չի եղել:

Հիմա էլ հայտարարում են, որ կամուրջը կկառուցվի ու շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում: Կամուրջի երկու կողմերում նաև անցակետեր են կառուցվելու:

Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարարը հայտնել է, որ իր այցի ընթացքում նաև ստորագրվելու է հուշագիր երկաթուղային կամրջի կառուցման վերաբերյալ:

Ըստ իրանցի նախարարի՝ ավտոմոբիլային ու երկաթուղային կամուրջները կառուցելու է Ադրբեջանը: Երկաթուղու կառուցումը ևս ֆինանսավորելու է Բաքուն, իսկ Իրանը կառուցելու է ավտոմոբիլային ճանապարհը:

Հիշեցնեմ, որ դեռ նախորդ տարվա մարտին Թեհրանն ու Բաքուն համաձայնություն էին ձեռք բերել Իրանի տարածքով Արցախի օկուպացված շրջաններից դեպի Նախիջևան ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհների կառուցման շուրջ: Այս երթուղիներին Իրանում անվանում են «Արասի միջանցք (https://t.me/IRI2day/751)» (Արաքս)»,- նշված է ալիքում: