Ռուսաստանը կվերլուծի Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության արդյունքները. ՌԴ փոխարտգործնախարար

ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը վերջին տասը տարում առաջին անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, Մոսկվան մտադիր է վերլուծել դրա աշխատանքի արդյունքները և սպասում է զեկույցի։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Որքան մենք գիտենք, սա ՄԱԿ-ի մեկօրյա առաքելություն է, և մենք այժմ սպասում ենք զեկույցին, – ասել է նա։- Ամեն դեպքում, սա վերջին տասը տարում առաջին անգամն է, որ ՄԱԿ-ի նման առաքելությունն այս տարածք է մտել»։

«ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը, ըստ էության, արեց այն, ինչ հնարավոր էր այս իրավիճակում, և դա բնակիչների հարցումն էր և ուսումնասիրությունը, թե որքանով է միջադեպն ազդել ենթակառուցվածքների վրա, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտների վրա, – նշել է նա։ -Առայժմ այն, ինչ ստացվել է [առաքելության զեկույցից], ցույց է տալիս, որ լուրջ ավերածություններ չկան, կրոնական շենքերը չեն վնասվել և այլն»: