Փաշինյանը դստեր հետ մասնակցել է Եվրոպական գագաթնաժողովի հյուրերի պատվին տրված պաշտոնական ընթրիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, Գրանադայում՝ Կառլոս 5-րդ պալատում, մասնակցել է պաշտոնական ընթրիքին: Այս մասին  հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի բարձրաստիճան հյուրերին դիմավորել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը և Լետիսիա թագուհին: Հյուրերին ողջունել է Իսպանիայի վարչապետ Պերդրո Սանչեսը:

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Իսպանիա ավարտվել է: