ԵՄ դիտորդները եղել են Նավուր գյուղում և զրուցել հովվի հետ

ԵՄ դիտորդները եղել են Նավուր գյուղում և զրուցել հովվի հետ։ Այս մասին նշվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության «X»-ի միկրոբլոգի գրառման մեջ։

«Մարդկային անվտանգության պարեկության շրջանակներում ԵՄ առաքելության դիտորդները պարբերաբար զրուցում են տեղի բնակչության հետ, օրինակ՝ Նավուր գյուղի հովվի, որպեսզի զեկուցեն Բրյուսել, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց առօրյա կյանքի վրա։

ԵՄ դիտորդական առաքելությունը նպաստում է հայ-ադրբեջանական սահմանամերձ տարածքներում տեղի բնակչության մարդկային անվտանգությանը»։