Ինչ անել, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի մի երեխային ընդունել են դպրոց, իսկ մյուսին չեն ընդունում. ԿԳՄՍՆ պարզաբանումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անդրադարձել է իրենց ուղղված «Ի՞նչ անել, եթե ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքի մի երեխային լիցենզիոն ազատ տեղով ընդունել են ՀՀ որևէ դպրոց, իսկ նրա քրոջը/եղբորը չեն ընդունում, քանի որ լիցենզիոն ազատ տեղ չկա» հարցադրմանը:

Նախարարությունից հայտնել են. «Եթե ընտանիքի մի երեխան արդեն ընդունվել է որևէ դպրոցի համապատասխան դասարան, ապա նրա քույրը կամ եղբայրը նույնպես կարող է ընդունվել նույն դպրոց՝ անկախ լիցենզիոն ազատ տեղերի առկայությունից»: