Հայաստանի խնդրանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ն շտապ առաքելություն կուղարկի

ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին կրթական աջակցություն ցուցաբերելու համար։ Նման խնդրանքով միջազգային կառույցին դիմել է Հայաստանը։

Այն կենտրոնանալու է կրթության շարունակականության ապահովման և տեղահանված սովորողների հոգեսոցիալական աջակցության վրա:

«Անցած օրերին Լեռնային Ղարաբաղը լքել ու Հայաստանում փախստական է դարձել 100 հազար մարդ։ Նրանց մեկ երրորդը երեխաներ են ու պատանիներ են»,-նշում են կազմակերպությունից։

Նշվում է, որ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին պաշտոնապես դիմել է հոկտեմբերի 2-ին։