ԱԱԾ միջնորդությամբ դատարանն արգելափակել է Նարեկ Մալյանի տեսակցությունները. Ռուբեն Մելիքյան

«Հայտնում եմ, որ ԱԱԾ քննչական գլխավոր վարչության միջնորդությամբ՝ դատարանն արգելափակել է Մալյանի տեսակցություններն ու հաղորդակցությունն արտաքին աշխարհի հետ»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ պատասխանելով Նարեկ Մալյանին աջակցել ցանկացող մարդկանց:

«Նա ամբողջությամբ մեկուսացված է։ Այսպիսի խիստ մեկուսացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Մալյանը կարող է առաջնորդել մարդկանց և կազմակերպել իր խոսքում հնչեցված որոշակի գործողություններ»,- գրել է նա։