«Հավերժություն 2023». Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Ադրբեջանի Պաշտպանության ազգային համալսարանի Ռազմական կառավարման ինստիտուտի Ռազմական խաղերի կենտրոնը համակարգչային աջակցությամբ «Հավերժություն 2023» հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացնում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինվորականների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Երեք երկրների զինվորականների և համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ տեսական և գործնական մասերից բաղկացած զորավարժությունների ընթացքում առաջադրանքներ կիրականացվեն՝ կազմակերպելու ռազմավարական կարևոր և տարածաշրջանային տնտեսական նախագծերի պաշտպանությունը։
Մինչև հոկտեմբերի 6-ը տևելիք զորավարժությունների հիմնական նպատակը փոխադարձ համագործակցության ամրապնդումն է և երեք երկրների զինված ուժերի միջև փոխկապակցվածության ապահովումը։