ՄԱԿ-ը փորձեց շուստրիություն անել և գլխանց փակել ադրբեջանի իշխանության կողմից ցեղասպանության աչք ծակող փաստերը

ՄԱԿ-ը փորձեց դարիս խառը ժամանակներին համահունչ շուստրիություն անել և գլխանց փակել ադրբեջանի իշխանության կողմից Արցախի ողջ հայազգի բնակչության նկատմամբ ցեղասպանության աչք ծակող փաստերը: Այդ վաղուց, ցավոք, արժեզրկված կառույցի դիտորդները 1-2 օրում հապճեպ արձանագրություն են կազմել, ըստ որի՝ Արցախում չկան խաղաղ բնակչության դեմ բռնությունների հետքեր, անգամ չեն հայտնաբերվել սատկած անասուններ (իբր ադրբեջանցիները չեն թունավորել սննդի միջոցները) և այլ զառանցանք: Չեմ կարծում, որ արհեստավարաժ դիտորդները ծանոթ չեն ցեղասպանության կոնվենցիոն հիմքերին և տեղյակ չեն, որ բացի բազմաթիվ սպանություններից, որոնք արձանագրված են, ցեղասպանություն է ճանաչվում. «որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը», և կյանքեր խլող հենց շուրջ 10 ամիս շրջափակումն ու վերջին փուլում ռազմական ակտիվ միջամտությունն է հանգեցրել զանգվածային բռնագաղթի:

Զուր չէր, որ մինչև 44-օրյա պատերազմը ալիևը պարբերաբար հիշում էր միայն ու միայն ՄԱԿ-ի վեհաժողովի 4 բանաձևերը, իսկ հետո հանկարծ անցավ, այսպես կոչված, Ալմա-Աթայի հռչակագրի սինխրոն մեկնաբանությանը:

Կարծում եմ, այս ամենի համատեքստում Արցախցիներին պատճառված տարաբնույթ վնասները հանգամանորեն պաշտոնապես արձանագրելու առաջարկությունս առավել արդիական բնույթ է ստացել…

Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից