Ալիևը ՄԱԿ-ին մեկ միլիոն դոլար է նվիրաբերել՝ ՄԱԿ-ի առաքելության Արցախ այցից մեկ օր առաջ

Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ նախագահական պահուստային ֆոնդից մեկ միլիոն դոլար է նվիրաբերել ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրին (ՄԱԿ-Հաբիթաթ): Այս նվիրատվությունը ստացվել է մեկ օր առաջ, երբ ՄԱԿ-ի առաքելությունն այցելել է Արցախ: Այս մասին գրում է 301.am-ը:

ՄԱԿ-ի առաքելությունը, որի կազմում Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի, Թուրքիայի և Ռուսաստանի ներկայացուցիչներ,  հայտնել է, որ Ստեփանակերտ կատարած այցի ընթացքում իրենք քաղաքացիական շենքերին տեսանելի վնաս չեն նկատել․ «Վերջին հրադադարից հետո խաղաղ բնակիչների նկատմամբ բռնություն կիրառելու մասին որևէ հաղորդագրություն նրանք չեն լսել։ Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ և ընտանի կենդանիներ, ինչպես նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում»,– նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

Նրանց գնահատականներով՝ Արցախում մնում է 50-1000 էթնիկ հայ։

ՄԱԿ-ն ընդգծել է «տեղի բնակչության հնարավոր վերադարձի համար վստահության ամրապնդման անհրաժեշտությունը և կոչ արել պաշտպանել նրանց իրավունքները»:

Հիշեցենք, որ ՄԱԿ առաքելությունը Արցախ է գնացել հոկտեմբերի 1-ին, երբ այն արդեն հայաթափված էր։

ՄԱԿ-ի կանխակալ զեկույցին հակադրվում են փաստական ֆոտո և վիդեո ապացույցները, որոնք վկայում են քաղաքացիական բնակչության տների և ունեցվածքի վնասման, ինչպես նաև Արցախի վրա Ադրբեջանի անողոք հարձակման հետևանքով մարդկային կորուստների մասին: