Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում

Ադրբեջանցիների կողմից Արցախի ԱԱԾ տնօրեն Արարատ Մելքումյանի ձերբակալման լուրը չի հաստատվում։

24news-ը գրում է. «Տեղեկությունն այն մասին, որ Արցախի ԱԱԾ պետ գեներալ-մայոր Արարատ Մելքումյանը ձերբակալված է, չի համապատասխանում իրականությանը։

«Մի բան կարող եմ ասել, նա ձերբակալված չէ, մնացած մանրամասները հիմա պետք չէ հրապարակել», – ասաց զրուցակիցը մեր լրատվամիջոցին»։

Ադրբեջանական ԶԼՄ-ներում ևս որևէ տեղեկություն չկա Մելքումյանի ձերբակալման մասին։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան ճանապարհին ադրբեջանցիները գերեվարել ու Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ  հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ինքն է հանձնվել ադրբեջանցիներին։