Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է Արմեն Գրիգորյանին

Թեհրան աշխատանքային այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին:

ԱԽ գրասենյակի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և ընդգծվել, որ սահմանների անձեռնմխելիության սկզբունքը պետք է հարգվի իսկ հակամարտությունները՝ լուծվեն երկխոսության միջոցով:

Անդրադառնալով հայ-իրանական երկկողմ հարաբերություններին՝ կարևորվել է այդ հարաբերությունների բազմաոլորտ զարգացման շարունակականությունը:

Իբրահիմ Ռաիսին Արմեն Գրիգորյանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: