Ժամը 18.00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 480 բռնի տեղահանված անձ է եկել ՀՀ

Այսօր ժամը 18.00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից 100 480 բռնի տեղահանված անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Այս պահի դրությամբ Հակարիի կամուրջը հատել է 21076 տրանսպորտային միջոց։ Հաշվառված անձանց թիվը կազմում է 83467»,–ասաց նա։