Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին նման առաջարկ անի․ պատգամավոր

Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահին ինքնասպանության կոչ է արել` համարելով, որ ստեղծված իրավիճակում ելքը դա է:

Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին նման առաջարկ անի, երբ Նիկոլը հայտարարեց Արցախի հանձնման իր մտադրության մասին և իրագործեց:

Անդրանիկ Քոչարյանն այդքան համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղել իր այն թիմակիցներին, ովքեր Արցախի ապագան տեսնում էին Ադրբեջանի կազմում և դրա համար ամեն ինչ արեցին:

Վերջապես որպես իշխող քաղաքական ուժի առանցքային անդամ` ինքն իր հետ ինչ է պատրաստվում անել Անդրանիկ Քոչարյանը` այս 5 տարվա ընթացքում հայ ժողովրդին անվերջ պարտություններ բերելու, հազարավոր զոհեր պատճառելու և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամություն սերմանելու համար:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից