Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով

Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Բացի այդ, կան ծրագրեր տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության զարգացման հետ կապված։ Դա չափազանց կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի համար: Հուսով ենք, որ այդ աշխատանքը կշարունակվի»,-ասել է Պեսկովը, պատասխանելով հարցին, թե Կրեմլի կարծիքով, հնարավո՞ր է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությանը Արցախի՝ որպես հանրապետության գոյության դադարեցման հայտարարությունից հետո, և արդյո՞ք խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական։