Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի Արցախ

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար. տեղեկացրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Երեկ ուշ երեկոյան ուղևորված 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս:

Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ:

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին»,- հայտնել է նա: