ԼՂ ՊԲ զինծառայողները կարող են ծառայության անցնել Հայաստանի ԶՈՒ-ում. փոխնախարար

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հայտարարել է, որ ցանկալի կլինի, եթե ԼՂ ՊԲ զինծառայողները ծառայության ընդունվեն Հայաստանի ՊՆ-ում. «Իրենք մեր հայրենակիցներն են։ Իրենց փորձը, գիտելիքները կարող են ծառայեցնել Հայաստանի ԶՈՒ-ին։ Այդ առումով ուսումնասիրութուն պետք է իրականացնել, և զինծառայողներին, ովքեր ցանկություն կունենան ԶՈՒ-ում ընդգրկվել ծառայության, ամեն ինչ կանենք, որ այդ հնարավորությունն ընձեռվի»,- ասել է նա։