Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի Հանրապետությունը լուծարելու որոշմանը՝ շեշտելով, որ նախագահի ստորագրած հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։

«Որևէ նախագահ իրավունք չունի լուծարել ժողովրդի կողմից հանրաքվեով ձևավորված հանրապետությունը։

Հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի դաժան ագրեսիայի և ուժի կիրառման սպառնալիքի արդյունքում», – գրել է նա։