Արցախում մեկ շաբաթ անհետ կորած համարվող 6 բնակիչներին գտել և տեղափոխել են Ստեփանակերտ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ը:

«Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։

Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է հաղորդագրության մեջ: