Ռուս խաղաղապահների բենզատարը շրջվել Շուշի-Լաչին ճանապարհին. այրվել է հայկական երկու մեքենա

Շուշի-Լաչին ճանապարհին շրջվել է ռուս խաղաղապահ զորակազմին պատկանող «Կամազ» մակնիշի բենզատար մեքենա։

Ադրբեջանի ԱԻ նախարարությունը հայտնում է, որ այրվել է հայերին պատկանող Hummer և Mercedes մակնիշի երկու մեքենա։

«Ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող 8 տոննանոց «ԿամԱԶ» բենզատարը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Վթարի ժամանակ հրդեհվել են հայերին պատկանող Hummer և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ։ Մեքենաները կայանված են եղել ճանապարհի եզրին»,- հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի ԱԻՆ-ին։