Ռուբեն Վարդանյանը կալանավորվել է 4 ամսով

Բաքուն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 4 ամիս ժամկետով կալանավորումը։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ադրբեջանցիները երեկ բերման են ենթարկել Լաչինի միջանցքում։

Նրան մեղադրում են «ահաբեկչություն ֆինանսավորելու» մեջ։