Կարմիրբերետավորներն Ամերիկյան համալսարանից բերման են ենթարկում ուսանողներին

Մեծ թվով կարմիր բերետավոր ոստիկաններ Ամերիկյան համալսարանի շենքից ու բակից բերման են ենթարկում ուսանողներին։ Տեսանյութը թելեգրամի իր էջում հրապարակել է Ազգային կոմիտեն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիայի ֆոնին Երևանում լայնածավալ ակցիաներ են սկսվել։ Մարդիկ պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից Արցախի հարցում դրսևորած անգործության համար։