«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Արցախից տեղահանված 1000 բնակչի Տաշիր համայնքում կացարան կտրամադրի

«Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի՝ Լոռու մարզի Տաշիր համայնքում:

«Հաշվի առնելով բազմահազարանոց արցախահայությանը օժանդակելու, ժամանակավոր կացարան տրամադրելու ու օժանդակելու անհրաժեշտությունը, ընկերությունը կանի հնարավորինս մեր հայրենակիցներին աջակցելու համար», – հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից: