Էրդողանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Նախիջևան․ հայտնի է կազմը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնել է Նախիջևան, որտեղ բանակցելու է ադրբեջանցի գործընկերոջ` Իլհամ Ալիևի հետ:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Էրդողանը մասնակցելու է Իգդիր-Նախիջևան գազատարի հիմնարկեքի արարողությանը, ինչպես նաև արդիականացված ռազմական համալիրի բացմանը։
Թուրքիայի նախագահի այցի ընթացքում քննարկվելու են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հրատապ հարցեր:

Թուրքական իշխանական TRT  լրատվամիջոցը հրապարակել է այն թուրք պաշտոնյաների անունները, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ մեկնել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն․

  1. Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդան
  2. Թուրքիայի Պաշտպանության նախարար Յաշար Գյուլեր
  3. Թուրքիայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Իբրահիմ Քալըն
  4. Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփասլան Բայրաքթար
  5. Թուրքիայի Շրջակա միջավայրի, քաղաքաշինության և կլիմայի փոփոխությունների նախարար Մեհմեդ Օզհասեք
  6. Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթ
  7. Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու
  8. Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթուն
  9. Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչ
  10. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիք։