Մարտակերտում էլեկտրամատակարարումը վերականգնվել է. Ստեփանակերտն ու Ասկերանը դեռ հոսանքազրկված են

Մարտակերտ քաղաքում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց քաղաքի բնակչուհի, լրագրող Լուսինե Զաքարյանը:

Ասկերան քաղաքը դեռևս շարունակում է հոսանքազրկված մնալ: Մեզ հետ զրույցում այս մասին հայտնեց շրջվարչակազմի մամուլի պատասխանատու Անահիտ Պետրոսյանը:

Էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել նաև Ստեփանակերտում:

Քաղաքի բնակչուհի Գայանե Գևորգյանի խոսքով` էլեկտրականության բացակայությամբ պայմանավորված, փողոցներում վառարաններ են տեղադրվել՝ ուտելիք պատրաստելու համար:

«Կարողանում ենք մի կերպ հեռախոսները ավտոմեքենաների մարտկոցներով լիցքավորել միմյանց հետ կապ պահպանելու համար: Հույսով սպասում ենք»,-հավելեց Լուսինե Զաքարյանը: