«Ինքնակազմակերպվիր, դո՛ւրս արի»․ «Հայաքվե»-ն իրազեկման ակցիաներ է անցկացնում Երևանի փողոցներում

«Հայաքվե» նախաձեռնությունը, ի պաշտպանություն պաշարված Արցախի, իրազեկման ակցիաներ է անցկացնում Երևանի փողոցներում։

«Արցախը մենակ չի», «Ինքնակազմակերպվիր, դո՛ւրս արի» պաստառներով նախաձեռնության անդամները քայլերթ են իրականացրել ողջ Երևանով, կանգառ կատարել ԱԺ շենքի մոտ։