ՄԻՊ գրասենյակը սահմռկեցուցիչ տվյալներ է ստանում խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տվյալներ  է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։

Ադրբեջանական տելեգրամ ալիքներով  խրախուսում են մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախում անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք առանց այդ էլ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանն իրենց ահաբեկում է և սպառնում զանգերով ու sms-ներով։