Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Նյու Յորքում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում է IRNA-ն։

Նշվում է, որ քննարկվել է տարածաշրջանային և երկկողմ տարբեր հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացումը։

Իրանի ԱԳ նախարարը շեշտել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև համագործակցության երկարաժամկետ համապարփակ փաստաթղթի պատրաստման գործընթացն ավարտելու անհրաժեշտությունը։