Խաղաղապահների բժշկական ջոկատը շարունակում է անդադար ռեժիմով օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչներին. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատի մասնագետները շարունակում են անդադար ռեժիմով որակյալ և մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի տուժած բնակիչներին։ Այս մասին նշվում է խաղաղապահների թելեգրամյան ալիքում, որտեղ նաև համապատասխան տեսանյութ է հրապարակվել:

Նշվում է, որ բժշկական թիմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ և հոգեբաններ։
Ռուսական խաղաղապահ զորակազմի տարածքում տեղակայվել է բլոկ-մոդուլային ճամբար՝ հագեցած ժամանակակից բժշկական սարքավորումներով: