Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների և օդանավակայանի դեմ. Սամվել Մարտիրոսյան

Հայտնաբերվել է լուրջ հաքերային հարձակում պետական կառույցների և օդանավակայանի դեմ, որն իրականացվել է սեպտեմբերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ կիսվելով CYBERHUB․am-ում հարձակման մասին արված հրապարակմամբ։

«Կլինի հետագայում ավելի մանրամասն հետազոտություն։ Բայց այս պահին կարևոր էր զգուշացնել

Մենք դեռ ուսումնասիրում ենք հնարավոր իրականացնողներին հասկանալու համար։ Բայց հարձակումը իրականացվել է Արցախի վրա հարձակվելուց մի քանի օր առաջ»,- գրել է նա։