Նիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին

Արտակ Զաքարյանը գրել է․

«Էրդողանի խոստովանությունը, որ Նիկոլը տեղյակ էր ադրբեջանցիների հարձակման մասին, երեկ անուղղակի հերքվում էր թուրքերին արդարացնող իշխանական քարոզչական ոհմակների կողմից:

Ենթադրենք թե ձեր Էրդողանը նման բան չի ասել (չնայած թուրքական աղբյուրները գրել են):

Բա սա՞ ինչ է նշանակում: Սա էլ ե՞ք հերքելու: Նիկոլը փաստացի խոստովանել է, որ տեղյակ է եղել Արցախի դեմ ագրեսիայի մասին, և որպես դրա հնարավոր հետևանք` Արցախից փախստականների հարցերով զբաղվելու համձնարարականներ է տվել:

Այսքանից հետո, հասարակ քաղաքացին ո՞նց չասի, որ առանց Նիկոլի ու նրա ազգադավ խմբակի համաձայնության, ոչ մի հարձակում ու ցեղասպանություն Արցախի դեմ չէր կարող լինել:

Այսքանից հետո միայն գենետիկ ապուշները կամ երակներում թուրքական խառնարյունները կմնան Նիկոլի կողքին»: