Պարզ է չէ՞, որ ոչ ՄԱԿ առաքելություն են բերելու ԼՂ, ոչ էլ էվակուացնելու են մարդկանց

ՄԱԿ-ի ԱԽ նիստին ընդառաջ Փաշինյանը ասում է`
«ԼՂ մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է։ Մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն արժանապատիվ, անվտանգ պայմաններում։ Հիմա այսօր, այս պահին մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»։

Պարզ է չէ՞, որ ոչ ՄԱԿ առաքելություն են բերելու ԼՂ, ոչ էլ էվակուացնելու են մարդկանց միջազգայինների օգնությամբ, պարզ է չէ՞, որ պլանավորված կերպով 120,000 հայի թողնում են ամենածանր փորձությունների հետ մեն մենակ։ Մնում է զանգի Մակրոնին, ասի արի նիստը չեղարկի, չմիջամտենք Ադրբեջանի ներքին գործերին…

 

Տաթևիկ Հայրապետյան