Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

Շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։

Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների հասունացումը։

Արարատյան դաշտում  աշնանացան ցորենը կաթնային հասունացման փուլում է, տեղ-տեղ սկսվել է մոմային հասունացում, առաջացել են բանջարանոցայինների ծաղկաբույլերը։

Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը  ծաղկել է, կարտոֆիլի մոտ առաջացել են ծաղկաբույլերը, եգիպտացորենի՝ յոթից իններորդ տերևները

Լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների պտղի ձևավորումը, առաջացել են ճակնդեղի ծիլերը։

Շաբաթվա ընթացքում դիտված տեղումների արդյունքում հողի խոնավության պաշարները նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են 10–12%-ով։ Հողի 20–40 սմ խորության շերտում խոնավության պաշարները լեռնային և նախալեռնային շրջաններում կազմել են 40–60%, իսկ հովտային շրջաններում՝ 25–40%։

Շաբաթվա ընթացքում լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասվել է գյուղատնտեսական մշակաբույսերը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ