Քաղաքացիները Երևանում փողոցներ են փակել

Երիտասարդների մի խումբ այս պահին փակել է Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկը: Նրանք իրազեկում են հանրությանը, որ Արցախում ցեղասպանություն է, պահանջում են միանալ իրենց և հեռացնել գործող իշխանություններին:

Նրանք աղբամաններով և նստարաններով փակել են փողոցի բանուկ մասերը:

Ոստիկանները չեն խոչընդոտում, միայն փորձում են հանդարտեցնել, եթե ակցիայի մասնակիցների և վարորդների միջև վիճ բանություններ են լինում:

Այս պահին քաղաքացիները փակել են նաև Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ խաչմերուկը, Նալբանդյանը փողոցը։

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 18-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է հանրահավաք: