Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի հետ կապված լուրերը կեղծ են. ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության մամուլի խոսնակ Արմինե Հայրապետյանը գրել է.

«Սեպտեմբերի 21-ի, ժամը 12։00-ի դրությամբ՝

Ադրբեջանական զորքի՝ Ստեփանակերտ մտնելու վերաբերյալ շրջանառվող հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։
Դրոշի հետ կապված կեղծ լուրերը նույնպես ստահոդ են և ինչպես բոլոր այս տեսակի ֆեյք տեղեկությունները, միայն մեկ բանի են ծառայում՝ ահաբեկում են Արցախում շրջափակված, սովալլուկ ու պատերազմի մեջ գտնվող հազարավոր մարդկանց։
Արցախում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։
ԶԵՐԾ ՄՆԱՑԵՔ ՉՍՏՈՒԳՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒՑ»։