Ալիևը Պուտինից ներողություն է խնդրել և ցավակցել. Կրեմլ

ՌԴ նախագահը Վլադիմիր Պուտինը հեռախոսով խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հայտնում է Կրեմլը:

Ադրբեջանի նախագահը ներողություն է խնդրել և ցավակցություն հայտնել ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ:

Ալիևը պատրաստակամություն է հայտնել ֆինանսական օգնություն ցուցաբերել զոհված ռուս խաղաղապահների ընտանիքներին: